|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտարարել է․ «Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի: Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը»: Դիտեք նաև՝ |
|
«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ։ Ես միշտ նշում եմ, որ այն 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության տեքստի մշակման փուլին և հարցին՝ հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նոր տեքստից դուրս մնա։ «Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ»,- ասաց Գալյանը: |
«Մինչև ԱԺ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը կկատարի Ալիևի պահանջը». Ոսկան Սարգսյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


