▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Արարատի ոստիկանապետը զբաղված է խաղողի մթերման համար բողոքող գյուղացիների հետապնդմամբ, մարզում հերթական կրակոցներն են հնչել

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 22։0-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Իսակով 74 շենքի հարևանությամբ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի «քթի տակ» «Անգելինա» ծաղիկների խանութի դիմաց տեղի է ունեցել վիճաբանությունը, որի ժամանակ Արարատի մարզի բնակիչ՝ 47-ամյա Սերյոժա Թ-ն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել Արարատի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ա-ի ուղղությամբ։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-3/krakoc.jpg

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Սերյոժա Թ-ն 6-ից ավելի կրակոցներ է արձակել, սակայն իրենք չգիտեն՝ արդյո՞ք Կարեն Ա-ն վիրավորվել է, թե ոչ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել էին ճանապարհը և պահանջում էին հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։   

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more