▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը և փոխաբերական իմաստով մեռել ե՞ս․․․»

Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «#ՎիգենՉավետիս․․․ Հայ մտավորականության ճգնաժամի արտասովոր ցավերից հառնած մի տարօրինակ երևույթ կա, որը քաղաքական ալեկոծությունների ժամանակ անպետք կամ դատարկ խեցիների պես շպրտվում է ափ և երբ ծովի մակարդակը նորից վերակնգնվում է նա անհետանում է ավազահատիկի նման։

Նա առաջինն էր, որ որակեց Նիկոլ Փաշինանին 2-րդ Նժդեհ, որը փրկեց Սյունիքը (հանձնելով Արցախը), բայց քանի որ ինքը բազմատաղանդ բառադի է փորձել է իր հեղինակային կարծիքն արտահայտել նաև կենդանական աշխարհի արքաների մասին։ Ըստ Վիգեն Չավետիսի լսած լուրի «Ծառուկյանի առյուծի վանդակ են նետել մի քանդակագործի, որը վախից մահացել է», երբ նրան հարց են տվել ո՞վ էր հանգուցյալը, (բարի մարդ էր արդյոք նա, ո՛չ սագագող և խաբեբա, ինչպես կասեր Օստապը) և ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում նա ասել է, որ ուղղակի լսել է։

Իսկ միգուցե դո՞ւ ես եղել հենց այդ քանդակագործը, արքունական ծաղրածու Յո՛րիկ, և փոխաբերական իմաստով մեռել ե՞ս, և դու դեռ ապրում ես նույն վանդակում, ստրկամտության և պնակալիզության երևակայական քո՛ գարշահոտ աշխարհում, և մերթընդմերթ զրուցում կմախքիդ հետ, ավելի ճիշտ Շեքսպիրյան հերոս Համլետի պես վերցնում ես Գանգդ և ինքդ քեզ նմանեցնում մի պալատական խամաճիկի, որի երգը երգված է վաղուց, իսկ պատմությունը սրբագրված։ Խե՜ղճ Յորիկ, դու արդեն չկաս»։

Տիգրան Քոչարյանն էլ նույն թեմայի մասին հետևյալ գրառումն է կատարել․ 

-Բա քեզ Վիգեն պապի առյուծը ինչ արեց

- Ինձ էլ կերավ, բալես․․․

info@asekose.am/095519696
Հասարակություն more