▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի հարցով դիմեցի Հայկին, նա ինձ մերժեց, նույնիսկ շնորհավորեցի քաղաքապետ դառնալուց հետո` չպատասխանեց». Արմինե Պողոսյան

«Tete a Tete» հաղորդման ընթացքում դերասանուհի Արմինե Պողոսյանն անդրադարձել է տարիներ առաջ ՝ Հայկ Մարությանի և Մկրտիչ Արզումանյանի հետ աշխատելուն.

«Տղաները ինձ շատ դուր էին գալիս, և ամեն անգամ Հայկի և Մկոյի հետ նկարահանման գնալն ինձ համար տոնակատարության նման էր։ Իրենք շատ հետաքրքիր էին աշխատում։ Ես չեմ զգացել, որ իրենց փոխհարաբերությունները վատ լինի, միգուցե ցույց չեն տվել դա, չգիտեմ։ Երբ, խոսակցություն կար արդեն բաժանման ես շատ տխրեցի, շատ զարմացա՝ իրենք շատ համահունչ էին։ Կարծում եմ, որ ճիշտ չէր բաժանումը, քանի որ իրենք լրացնում էին իրար։ Մկոյի հետ բաժանվելուց հետո ես չեմ ընդունում Հայկոյի այս տարբերակը, որովհետև ինքը այնքան տաղանդավոր մարդ էր, պետք է շարունակեր իր թատերական գործունեությունը: Ինչ–որ ներկայացումներ է անում, բայց այս կեղտոտ բանի մեջ, որ նա մտավ, ես հիասթափվեցի՝ չգիտեմ թե ինչու: Այսօր, որ ասում են՝ Հայկո, ես մի քիչ լուրջ չեմ ընդունում: Ես չեմ սիրում, որ մարդ իր կյանքն ու գործունեությունն ինչ-որ բանի համար կարող է վտանգել և ջուրը գցել: Ինձ դա դուր չի գալիս: Նա այնքան լավ մարդ էր, հիմա լրիվ փոխված կլինի: Ես իր հետ չեմ շփվել ճիշտն ասած: Մի հարցով նրան դիմեցի, երբ նոր էր հեղափոխությունը եղել և ինքը բացասական արձագանք տվեց, ես մտածեցի, որ մենք երևի ընկերներ չենք։ Ես նույնիսկ նրան շնորհավորեցի քաղաքապետ դառանալու առթիվ, նա չպատասխանեց ինձ»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more