▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի գործ էլ կփակվի վաղեմության հիմքով

2018-ից հետո «եւ ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստա» հոխորտանքներն այդպես էլ իրականություն չդարձան, ավելին` «նախկին թալանչիների» նկատմամբ հարուցված քրեական գործերի մեծ մասը փակվել է, մի մասին արդարացրել են, մյուսների նկատմամբ սիմվոլիկ դատավճիռներ արձակվել, եւ դեռ ընթացող գործերով նրանց մեղքը դատարաններում չի ապացուցվում, որքան էլ հաղորդագրություններ տարածեն ու պոպուլիստական ելույթներ ունենան։ Այդ գործերից մեկն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն է, որի քննությունն այնքան ձգձգվեց, որ ամիսներ անց՝ հոկտեմբերին, լրանում է վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։


Ծառուկյանի փեսային՝ Աբովյանի նախկին համայնքապետին առաջադրված «պաշտոնեական լիազորությունների չարաշահման, համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, այլ հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ եւ փաստաթղթերի կեղծիքներ կատարելու» դեպքերի վերաբերյալ նախաձեռնված ահասարսուռ մեղադրանքները՝ 13 անձի մասով, 2023-ից դատարանում են։

Ըստ մեղադրանքի՝ համայնքին պատճառվել է ընդհանուր 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Գործով վկա է ներգրավված նաեւ նախկին վարչապետ Հովիկ Արգամիչի որդին` Արգամը: Սակայն քննությունն արդեն անիմաստ է դարձել, եւ անգամ առանցքային վկաներն այլեւս չեն գնա դատարան, քանի որ հոկտեմբերին գործը կարճվելու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more