Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Երևանի քաղաքապետարան, Նազարբեկյան թաղամասում տվել եք 2 բազմաբնակարան շենքի թույտվություն, ով սկսել է շինարարությունը և այդ օրվանից սկսած շինարարության մոտակայքի ջրի տրուբան վնասվել է, բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրում դրա համար։
Ջուրը հոսում է փողոցների երկայնքով, լցվում շենքի բակերը և անհանգստություն պատճառում բնակիչներին, միևնույն ժամանակ, երբ ջուրը սառչում է, վտանգ է սպառնում նաև քաղաքացիներին, որի մոտակայքում ավտոբուսի 3 կայան կա, որտեղից օգտվում են քաղաքացիները։
Ի վերջո, ինչքա՞ն կարելի է անտեսել Երևանի խնդիրները, որոնք դժվարություն են առաջացնում երևանցիներին և ոչ միայն։
Բարձրաձայնված հարցի վերաբերյալ հաշվետու եղեք»։