▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհերին ճանաչելով՝ բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ․ Լևոն Քոչարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։

«Մհերին ճանաչելով բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ:

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր ջան»,– գրել է Լևոն Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ․

«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»։

Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more