▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը, նոր կանաչապատ տարածքների ստեղծումը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կանաչապատմանը տրամադրվող համայնքային միջոցների վերջին տարիների աճը անհամեմատելի է նախկին արդյունքների հետ։

Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի արդեն ավարտվել են նախատեսված 25 հեկտարից մոտ 17-ի աշխատանքները։

Մեզ համար առաջնահերթություն է Երևանում կանաչ գոտիների պահպանումը և նոր կանաչապատ տարածքների ստեղծումը։

Կանաչապատ տարածքների կառուցումը և շարունակական ներդրումները կօգնեն հասնել մեր գլխավոր նպատակին՝ ստեղծել քաղաքային ավելի մաքուր, հարմարավետ և բարենպաստ միջավայր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more