▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մետրոպոլիտեն» -ը Այվազովսկուն որպես հայ նկարիչ է ներկայացրել` փոխելով մոտեցումը

 Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը, որը փետրվարին հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն «դարձրել էր» ուկրաինացի նկարիչ, փոխել է մոտեցումը՝ նրան որպես հայ նկարիչ ներկայացնելով։

Այժմ նկարչի կտավներն ուղեկցող գրություններում նշված է նրա ազգությունը, գրում է ՌԲԿ-ն։

Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ թանգարանն Այվազովսկուն որպես ուկրաինացի նկարիչ է ներկայացրել։ Մինչ այդ հայտնի ծովանկարիչն Արևմուտքում ավանդաբար ներկայացվում էր որպես գեղանկարչության ռուսական դպրոցի ներկայացուցիչ։

Դրանից հետո տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը «Ղրիմ 24»-ի եթերում հայտարարել էր, որ Ղրիմի հայ համայնքը միանշանակ դիրքորոշում ունի՝ Այվազովսկին ծնվել է հայկական ընտանիքում, Ռուսական կայսրության Թեոդոսիա քաղաքում և ոչ մի կերպ չի կարող ուկրաինացի լինել։

Այժմ Ղրիմում ծնված և ստեղծագործած Այվազովսկու «Նավը՝ լուսնի լույսի տակ» կտավն ուղեկցվում է հետևյալ գրությամբ՝ «հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more