|
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը հմտորեն կարողանում է միայն միլիոնավոր դրամների հատկացումներ կատարել, բայց աշխատանքի պատշաճ կատարում երբեք չի խոստանում: Պուշկինի 42 հասցեում առավոտյան 08:30-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում հրդեհ է բռնկվել: Քաղաքացին փորձել է մուտք գործել շենք, բայց մերկասառույցի պատճառով գրեթե հայտնվելու էր հրդեհի մեջ: Բարեբախտաբար կրակը մարել են և տուժողներ չկան: Ակնհայտ երևում է, որ շենքի շքամուտքի ձնամաքրման աշխատանքները կատարվել են տնտեսվարողների և քաղաքացիների կողմից, իսկ դիմացի մայթի աշխատանքները կատարված չեն: Քաղաքապետը դժգոհում է միայն այն փաստից, որ ձնամաքրման աշխատանքներ չկատարելու մասով տնտեսավարողների նկատմամբ ընդունված տուգանքի որոշումները քիչ են: Իսկ ո՞վ պետք է հոգա Ձեզ հասանելիք ձնամաքրման աշխատանքների հավուր պատշաճի կատարումը»: |
«Մերկասառույցի պատճառով քաղաքացին հայտնվելու էր հրդեհի մեջ». Արմեն Քոչարյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


