Մերկասառույց․․․Երևանի փողոցների վիճակը՝ գիշերվա տեղումներից հետո
ԱրմենիաSputnik–ի կադրերն՝ մայրաքաղաքի Աջափնյակ շրջանից են
***
|
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում համացանցում տարածված տեսանյութի առիթով գրում է․ «9%-ի չափ կառավարվող ու բարձիթողի վիճակում հայտնված՝ Երևան քաղաք: Ու էս ամենի համար 1 մլրդ 128 մլն պարգևատրում»: |
Դիտեք նաև՝
|
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանում բնակվողների բախտը բերել է, որ կլիման ձմռան ամիսներին համեմատաբար մեղմ է: Այլապես ձյան ծածկույթի պայմաններում Երևանի երթևեկությունն ամբողջական կոլապսի էր ենթարկվելու, հատկապես բակային հատվածներում ու երկրորդական փողոցներում: Եթե այսօր ջերմաստիճանը մի 3-4 աստիճան ցածր լիներ` երթևեկությունը կանգնելու էր: Բակային ու երկրորդական փողոցներում առավոտյան անտեր վիճակ էր: Միայն եղանակն է փրկել երևանաբնակներին, որ կարողացել են տեղաշարժվել: Իսկ Տիգրան Ավինյանն ընդհանրապես ձմռան սեզոնին պետք է արևապաշտ դառնա, ամեն օր արևին աղոթի, որ իրենց փոխարեն մաքրի Երևանի փողոցներն ու բակերը: ՔՊ-ականներն անհույս են, բոլոր ոլորտներում են խայտառակ տապալվում»: |
Կարդացեք նաև՝


