▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերգելյան այգու բացման արարողությունը հերթական վառ օրինակն է այն կեղծարարության, որը բնորոշ է Փաշինյանի իշխանությանը»

Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ

«Դեռ Մերգելյան այգու բարեկարգման աշխատանքները չավարտված ավիՐյանը կարմիր ժապավեն է կտրել։

Տիգրան Ավինյանի կողմից Մերգելյան այգու բացման արարողությունը հերթական վառ օրինակն է այն կեղծարարության և անպատասխանատվության, որը բնորոշ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։

Ինչպե՞ս կարելի է հանդիսավորությամբ բացել մի այգի, որի բարեկարգման աշխատանքները դեռ ավարտված չեն։

Սա ոչ միայն հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, այլև վկայում է կառավարման խորը ճգնաժամի մասին։

Ավելին, նույն իշխանության օրոք ականատես ենք լինում այնպիսի դեպքերի, ինչպիսիք են տարեց կնոջ աշխատասենյակի անմիջական տեղակայումը զուգարանում։ Սա խայտառակության և անամոթության մի մակարդակ է, որը վկայում է պետական կառավարման համակարգում տիրող բարոյական անկման մասին։

Հիշեցնեմ, որ Մերգելյան այգու բարեկարգման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2022 թվականին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more