|
«Մեր հանրային դիսկուրսում էպիկ նախադասություն կա՝ ինչպե՞ս կարելի է վստահել Ադրբեջանին: Եվ սա հնչում էր առաջ, հնչելու է հետո։ Չի նկատվում, որ խնդիրը կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցելն է»,- երեկ Սյունիքում դեսպանահավաքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ավելին ասեմ, եթե փոխադարձաբար Հայաստանը և Ադրբեջանն իրար վստահեին, որևէ թուղթ ստորագրելու անհրաժեշտություն պարզապես չէր լինի: Դիվանագիտությունն անվստահության միջավայրում վստահության ինչ-որ հենման կետ կամ տեսական հնարավորություն ստեղծելն է»,- ասել է Նիկոլ Փաշինյան *** |
|
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի պետական նախարար Սթիվեն Դաութիին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Դաութին Ալիևին շնորհավորել է Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված "պատմական արդյունքների կապակցությամբ" և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։ Ալիևն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, հայտնում է գործակալությունը։ |
«Մեր խնդիրը Ադրբեջանի հետ կաթիլ-կաթիլ վստահություն կառուցելն է»․ Նիկոլ Փաշինյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


