▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա՞, մի քիչ ազնիվ եղիր. Ջեմալ փաշայի թոռը՝ Էրդողանին

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից  Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք մտավորական, լրագրող Հասան Ջեմալը, անդրադարձել է Թուրքիայի «մարդասեր պատմության» վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին անհեթեթ հայտարարություններին։ Հասան Ջեմալի գրառումը տեղ է գտել թուրքական T24 կայքում: Նա անդրադարձլ է Էրդողանի այն հայտատարությանը, որ մայրանալ մերժող կինը թերի է.  

«Այս օրերին Պալատի սուլթանը շատ է խոսում։ Հղիության արհեստական ընդհատման արգելքն է պաշտպանում, ասում է՝ առնվազն 3 երեխա, և ավելացնում է՝ «Աստված այդպես է կամենում: Այսօր բերանիցդ դուրս եկող ամեն բառ տոտալիտար մտածողությանդ համահունչ է։ Դու ես որոշում, թե քանի երեխա պետք է ունենանք։ «Աստված ամենաքիչը երեք երեխա է ուզում» ասողն էլ ես դու Կարողանում ես հայտարարել, որ ծնել չցանկացող կինը թերի կին է»։

Հասանն անդրադառնում է նաև Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևից հետո Էրդողանի հայտարարությանը.

«Գերմանիայի խորհրդարանում ցեղասպանության որոշմանն «այո» ասած թուրք պատգամավորների համար «արյան թեստ» է պահանջում։ «Դա ի՞նչ թուրք է։ Արյան լաբորատոր քննություն է պետք է անցկացնել:Սա էլ է կարողանում ասել. «Մեր պատմությունը գթության պատմություն է, կարեկցանքի պատմություն։ Բա մի քանի տարի առաջ 1915 թվականի առումով ցավակցություն հղածն ո՞վ էր։ Քողարկված «ներողության» շուրջը պտտվողն ո՞վ էր»։

Նա Էրդողանին անվանում է բռնապետ, ում անհեթեթ մեկնաբանությունները անիմաստ են ու չեն ավարտվում.

«Հավանաբար, մենք աշխարհի անիծված ծառաներն ենք։Այնպիսի պատիժ ենք կրում, որ կարծես ամեն օր ստիպված ենք լսել Էրդողանի բռնապետական անհեթեթ մեկնաբանությունները: Չգիտես՝ որտեղից սկսել։ Ուղեղում չի տեղավորվում:Մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա՞Մի քիչ ազնի՛վ եղիր, ազնի՛վ: Մենք էլ ամեն Աստծո օր նստում, սուլթանի բռնապետական անհեթեթություններն ենք մեկնաբանում»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more