▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են». Սուրեն Շահվերդյան

«Մեր հայ դերասանուհիների մասին չեմ ուզում խոսել, բայց անդրադառնամ ժամանակին ինձ համար շատ սիրելի երգչուհու և դերասանուհու՝ Քրիստինա Օրբակայտեին. այն ժամանակ, երբ նա մի փոքր ավելի արտահայտիչ քիթ ուներ, շատ ավելի հիշվող, կերպարային և հետաքրքիր էր: Երբ նա վիրահատեց քիթը, կարծես տաղանդը կորավ, դարձավ անդեմ:

Ինձ համար ցավալի թեմա է պլաստիկ վիրահատությունների տենդենցը և կարծում եմ, որ երիտասարդներն այսօր ավելի շատ հոգեբանի կարիք ունեն»,- Թերթ.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով պլաստիկ միջամտությունների և նույն դիմագծերով աղջիկնեի մասին, ասել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:

Նա նշել է, որ իր համար նաև անհեթեթ է այսօրվա համատարած, արաբական ոճի դիմահարդարումը։

«Մեր հայ աղջիկներն այսօր արաբական ոճի դիմահարդարմամբ ավելի շատ իրենց տգեղացնում են՝ դարձնելով ինչ-որ արաբական կերպար: Իմ արվեստանոցում ուսանողներս մատնահարդարումից սկսած մինչև շրթներկ և այլն, քննարկում են ինձ հետ, և փառք Աստծո, որ ազդեցություն ունենում եմ և ակնհայտ տեսնում եմ փոփոխություն։

Որքան համեստ ու պարզ լինեն, որքան չերևա, որ պլաստիկ միջամտություն է արված, այդքան գեղեցիկ է և ավելի հետաքրքիր»,- նշել է Սուրեն Շահվերդյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more