▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել՝ մարտի 8-ի կապակցությամբ.

«Հարգարժան մայրեր, քույրեր, կանայք եւ աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը: Եղեք առողջ, անհոգ, ապրեք բարձր տրամադրությամբ` առաջիկա տոնական ամսվա և ողջ տարվա ընթացքում: Շարունակեք ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը և հայրենիքի զարթոնքին: Զգացե’ք մայրության, գեղեցկության բերկրանքը, եղեք սիրված ու գնահատված: Դուք ամենքդ առանձին մեծություն եք, ամեն օր արժանի եք մեծարանքի, դուք բոլորդ գեղեցիկ եք և ձեզանով գեղեցկացնում եք կյանքը, աշխարհը, գոյությունը: Հաճախ ժպտացեք, այդպես ավելի եք գեղեցկանում: Մենք` տղամարդիկ, ուժեղ ենք ձեզանով»,- նշված է ուղերձում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more