▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք տեսել ենք Ջերմուկի դեպքերում մեր կանանց խոշտանգումն ու շատ թեթև ենք տարել». Բագրատ Սրբազան

«Հատկապես Ջերմուկի դեպքերի ժամանակ մենք տեսել ենք մեր կանանց խոշտանգումը ու դա շատ թեթև ենք տարել` որպես հասարակություն: Չեմ ասում` որպես զգացողություն, այլ` որպես հասարակության վերաբերմունք: Արձանագրել ենք, անցել ենք առաջ: Սա այն խորհրդանշական պատկերն է, թե ինչպիսի անարգանքի միջավայրում ենք ապրում և սրա ստեղծողը նեռն է ու նրա գործակալներն ու պաշտոնյաները: Հետևաբար, հենց առաջին հերթին նրանցից է պետք մեր կյանքն ազատագրել»,- «Սրբազան պայքար»-ի շրջանակներում կազամակերպված կանանց առաջին ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը:

Դիտեք նաև՝

***

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հարց հղեց «Սրբազան պայքար» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանին` ո՞վ է ֆինասավորում շարժումը:

«Շարժումն առայժմ ահռելի ծախսերի հետ կապ չունի, որ ինչ-որ մեկը մեզ ֆինանսավորի կամ «տեր կանգնի»: Այս ընթացքում բակային հանդիպումներ են տեղի ունենում, մարզային այցեր, դրանք ֆինանսական մեծ ծախսեր էլ չեն պահանջում: Եթե կարողանում ենք ինչ-որ մի տարածք վերցնել` շնորհիվ մեր պատգամավորական մանդատի, անում ենք, օրինակ` Մշակույթի տուն վերցնել և այլն: Առաջիկայում նաև հաշիվ է բացվելու, որով մեր հայրենակիցները, որոնք որ հնարավորություն ունեն աջակցելու շարժմանը, իրենց ներդրումը կունենան»,- պատասխանեց Գառնիկ Դանիելյանը:

***

«Հիմա բակային հանդիպումներ ենք ունենում, շաբաթվա վերջին այցելում ենք մարզեր: Վաղը լինելու ենք Սևանում, Մարտունիում, այնուհետև Շիրակի մարզ ենք մեկնելու: Հիմա էլ ենք ակտիվ կազմակերպչական փուլում, բայց քանի որ ամառվա ընթացքում կազմակերպչական շատ գործ կար անելու, հիմա դրան ենք լծված: Սեպտեմբերին մենք կներկայացնենք այն ամբողջ աշխատանքը, ինչ որ կատարել ենք այս ընթացքում: Այս պահին չենք կարող մանրամասնորեն դրանք ներկայացնել»,- «Իրականում»-ի հետ զրույցում ներկայացրել է «Սրբազան պայքար»-ի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more