▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ապրելու երկիր» կուսակցության նախաձեռնությամբ իրականացվում է բացառիկ ռազմավարական ծրագիր։

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ճանապարհներին լուսավորության բացակայությունը պատճառ է դառնում ավտովթարների՝ շատ հաճախ մահվան ելքով։

Եվ ահա, մենք սկսել ենք Հայաստանի ամենակտիվ ճանապարհներից մեկի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղին լուսավորել։

Նոյեմբերյան համայնքն արդեն ողջունում է Հայաստան մտնող մեր հայրենակիցներին և հյուրերին լուսավորված ճանապարհներով։

Ծրագիրը շարունակական է։

Բարի գալուստ ապրելու երկիր

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more