▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք նույնիսկ մեր սեփական օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել․ Փաշինյան

Մենք նույնիսկ մեր սեփական օկուպացված տարածքները չենք պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել․ Փաշինյան

***

«Ադրբեջանի ընկալումները, իմ տպավորությամբ, հետևյալն են․ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել ՀՀ-ին ու այս փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել նրանց մոտ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին, եթե Ադրբեջանը անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն անգրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ էդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ մտադրություններ ունի ՀՀ-ի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն որևէ ագրեսիվ նկատառում Ադրբեջանի ու տարածաշրջանի երկրների նկատմամբ չունի։

***

«Շատ կարևոր է անդրադառնալ մի թեմայի, որը բարձրացվում է Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Թեման հետևյալն է, թե ով պիտի ապահովի ՀՀ տարածքում կապուղիների անվտանգությունը, և փորձ է արվում ներկայացնել, հղում անելով 2020-ի եռակողմ հայտարարությանը, ասելու համար, թե դրա 9-րդ կետով կապուղիների անվտանգությունն արտապատվիրակված է ՌԴ-ին։ Մեջբերեմ 9-րդ կետը․ ապաշրջափակվում են տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային բոլոր կապերը։ Ադրբեջանից հաճախ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե 9-րդ կետն Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապի մասին է․ այդպես չէ․ Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի կապը 9-րդ կետի ենթավերնագիր է, 9-րդ կետը տարածաշրջանի բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման մասին է ու մեկը մյուսից անջատ քննարկելն անտրամաբանական է ու անհնար։ Հիմա գանք անվտանգությանը․ ՀՀ-ն երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը։ ՀՀ-ն երաշխավորում է անվտանգությունը և կազմակերպումը․ սա պարզ, հրապարակային նախադասություն է»,- հայտարարել է վարչապետը։

***

«Ադրբեջանն իր այսօրվա խոսույթով ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթի մեր վերլուծությունը ցույց է տալիս դա, որ ճանապարհները բացվեն ՀՀ տարածքով, բայց ՀՀ-ն շարունակի մնալ բլոկադայի մեջ։ Սա անտրամաբանական մոտեցում է, որը ՀՀ-ի համար չի կարող լինել ընդունելի»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։

***

«Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում են բանակ, երկրորդ հերթին հասկանում են բանակ, երրորդ հերթին հասկանում են բանակ»,- «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Այն իրավիճակում, երբ անվտանգություն ասելով առաջին հերթին հասկանում ենք բանակ, երկրորդ հերթին հասկանում ենք բանակ, երրորդ հերթին հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ անվտանգություն գոյություն չունի։ Բանակն, ինչ խոսք, առանցքային դերակատարում ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի առանցքային դերակատարումն անվտանգության գործում առաջինը չի ու երկրորդը չի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more