▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք մասնակցելու ենք 2026–ի ընտրություններին. Հեսա ՔՊ–ն ֆեյքերի ֆաբրիկան «խոդ» ա տալու. Հայկ Մարության

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցելու ենք 2026–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, մասնակցում ենք մեր թիմով, այն է՝ «Նոր ուժ» կուսակցությունով։  Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր կուսակցությունն ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն, ինչը նշանակում է, որ մենք մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին։

«Դե բնականաբար, համագումարը, որ դրոշները կախում են, լուրջ դեմքերով, փողկապներով դուրս են գալիս, ելույթներ են ունենում, այդ ամեն ինչը կանենք, որ չասեն՝ չենք արել։ Ծրագիրը ունենք, կներկայացնենք, չնայած ոչ մեկ չի կարդում, բայց այնուամենայնիվ կխնդրեմ ծանոթանալ ծրագրին, որովհետև բավականին հետաքրքիր կետեր կան այնտեղ։

Բնականաբար, հեսա ՔՊ-ն իր ֆեյքերի ֆաբրիկան խոդ է տալու, ասելու են՝ Հայկը, ախր, Քոչարյանի հետ է հանդիպել, իրար հետ են պայմանավորվել, Ռուսաստանի շպիոնն է, ավելի ճիշտ, Չեխիայի շպիոնն է, սաղ տները ընդեղ են, երեխեքը Չեխիայի քաղաքացի են, սաղին ազատել է բանակից, չնայած կեսը աղջիկ են, կեսն էլ 18 տարեկան չկան։ Կապ չունի, սաղին ազատել ա, չմոռանաք ասել՝ էն կլոունը, մեյմունը։

Սաղ էդ պատմությունները կասեք, մի խոսքով, խոդ եք տալիս էդ ամենը, ադրբեջանական բենզինը ստացել եք, դրանով լավ ա, ոնց որ խոդ ընգնում։ Ձեր էս սաղ ֆեյք նյուզերը, խոդ տվեք, մինչև էս տոները անցնի, մենք էլ տենանք ինչ ենք անում, մինչ նոր հանդիպում»։

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հայկ Մարությանի հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more