▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան

«Դավաճանների հանդեպ ատելություն է ծնվում, բայց նույնիսկ դավաճանը դեմք ունի, այս մարդիկ դեմք էլ չունեն, իսկ անդեմ լինելն ավելի վատ է, քան դավաճան լինելը։ ՔՊ-ականները դեմք չունեն՝ անդեմ են»,-168-ի եթերում ասել է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը։ Նրա որդին՝ Վարդան Ամալյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ Շուշիի մատույցներում․ «44-օրյա պատերազմի պարտության պատճառն առաջնորդ չունենալն էր։ Տղայիս զոհվելու պատճառն այն էր, որ պատերազմի ընթացքում տարբեր հրամաններ են եղել 2-3 տեղից։ 90-ականներին մեկ հրաման կար՝ Վազգեն Սարգսյանի հրամանը, զինվորը մի հրաման էր ստանում, ոչ թե բունկերներում գտնվող տարբեր մարդկանցից՝ տարբեր հրամաններ»։ Դավիթ Ամալյանը, խոսելով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին, ասել է․ «Մեր պայքարը սովածների պայքար չէ, մեր պայքարը հանուն մարդկային արժեքների է։ Բագրատ Սրբազանի գործողությունների մեջ որևէ հակապետական բան չեմ նկատել, ռադիոտան դուռ չի ջարդել, ձերբակալության ենթակա որևէ անօրեն բան չի արել, բայց քանի որ այսօր Հայաստանում իշխանության են հակապետականները, իրենց լծակներն օգտագործելով՝ պետականամետ ցանկացած մարդու կարող են ձերբակալել։ Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more