▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը վստահեցրեց` այս պահին կուսակցություն հիմնելու ծրագիր չկա ու չեմ էլ կարծում` առաջիկայում կլինի, քանի որ այս պայքարն ընդդիմադիր շարժում չէ, ոչ էլ` ընդդիմադիրների։

Այս պայքարը հանուն Հայաստանի, արժեքների ու քաղաքակրթական փոփոխությունների պայքար է:

«Պայքարը մինչև 2026 թվականի ընտրություններ չի ձգվի։ Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- նշել է Սրբազանը։

Դիտեք նաև՝

«Ադրբեջանում Երևանի օրհներգն են գրել, նոր օրհներգը` ադրբեջաներեն: Կխնդրեմ ադրբեջանագետներին` դա խորությամբ ուսումնասիրել: Իսկ այս մարդիկ հեծանիվ են քշում ու խորոված-խաշլամա ուտում: Հեյդարի առաջ ո՞վ է կանգնած` խաշլամայալոբիազանգված` Սևանում ցեխոտ լողացող: Սևան էլ չենք կարա գնանք, լողանք, էդ հարցն էլ փակվեց»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Ինքնախաբեությամբ չպիտի զբաղվենք: Մեր ազգաբնակչության 3,6 տոկոսը 1 և ավելի անգամ մասնակցել է մեր բոլոր հավաքներին, մոտ 6,2 տոկոսն էլ գոնե մի անգամ մասնակցել է այս բոլոր հավաքներին: 10 տոկոսն էլ ակտիվ մասնակցություն է ունեցել: Մնացած տվյալներն էլ չեմ ուզում ասել: Նույնիսկ հարցախույզ անողներն իրենք էին զարմացել, ասում էին, որ սա աննախադեպ իրադարձություն է մեր կյանքում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Ինչ որոշումներ ունեք, որ կցանկանայիք հանրայնացնել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանին հարց հղեց լրագրողը:

«Ընդամենը 10-15 օր է մնացել, ամեն ինչ կիմանաք, մենք կոնկրետ քայլերով պատրաստվածության մեջ ենք: Իմ` բժշկական կենտրոն մտնելն էլ ձգձեց աշխատանքը, բայց ամեն ինչ նորմալ է»,- նշեց Բագրատ Սրբազանը:

***

Հայաստանի Հանրապետությունն իշխանություն չունի, Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այս մարդիկ զբաղեցնում են իրենց աթոռները հակասահմանադրական միջոցներով և սահմանադրական հեղաշրջում կատարած լինելով մեր երկրում»,- ասաց նա։
Սրբազանը արձագանքեց նաև դիտարկումներին, թե պայքարը կարող է նախատեսվածից ավելի երկար տևել։

«Ոչ ոք ձգձգելու, երկարացնելու տրամադրություն չունի։ Մենք էլ ենք պատրաստության մեջ, թշնամին էլ։ Թշնամի ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի իշխանություններին, որովհետև նրանք մեր ընդհանուր թշնամու ներկայացուցիչներն են»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more