▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին. Սամվել Կարապետյանի դստեր կոչը

Վաղը՝ 16։30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Այս մասին իր սոցցանցում տեղադրված տեսանյությում ասել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը։

«Երբ երկրում մարդուն ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլեւս մեկ առանձին վերցրած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այն է՝ ինչպիսին է  լինելու Հայաստանը՝ ազատ, թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիր շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Արդեն 121 օր է, իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանավորված է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին, մենք բոլորս կանգնած ենք եւ շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել , ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու» ,– ասել է նա։

Հիշեցնենք, որ վաղը՝ 16։30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Մեր Ձեւով» շարժման հանրահավաքը։ Նախօրեին բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել էր 30 օրով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more