▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք 1915-ը հիշում ենք․․․Քրիստինե Պեպելյանն արձագանքում է Վարդան Ղուկասյանի հորդորին

Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․․․Մեր պապերը տեսել են, մենք 1915-ը հիշում ենք,-գրել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը ինստագրամյան իր էջում՝ այդպիսով արձագանքելով Վարդան Ղուկասյանի հորդորին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Արձագանքել, սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը:

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանի հորդորին արձագանքել է նաև Սարո Թովմասյանը։

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more