▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում. Էռնեստո Ռոմանո

Հարցազրույց Վենետիկում ծնված, բայց Լոնդոնում մեծ հաջողությունների հասած նկարիչ Էռնեստո Ռոմանոյի հետ: 

 

- Ինչպե՞ս կարող եք բնորոշել Ձեր արվեստը 
- Կարելի է ասել,  որ ես իմ արվեստում խաղում եմ կյանքի եւ մահվան հետ: Հակառակ դեպքում դժվար կլիներ ինձ համար արդարացնել իմ արվեստը բնորոշող ռենտգենյան ճառագայթման նմուշներ օգտագործել իմ գործերում: Դա մի յուրօրինակ ուղերձ է, որը հիշեցնում է մեզ մահվան մասին, բայց կարծում եմ իմ գործերի շնորհիվ այն նաև հիշեցնում է, որ կյանքում պետք չէ հեռանալ բնությունից, այլ ճիշտ հակառակը: Ես հավատում եմ մարդկանց ստեղծարար մտքին, բայց այն անթերի չէ… 
Շատ եմ սիրում անատոմիան, այն հիշեցնում է երբևիցե ստեղծված ամենակատարյալ մեքենայի մասին, խոսքը մեր մասին է` մարդկանց, որոնց, իհարկե, վեր չեմ դասում ամենից: Հավա-տում եմ, որ մահը ավարտ չէ, դրանից հետո էլ կյանք կա,  և այդ անդրշիրիմյան կյանքը հավերժ է: Արվեստը նույնպես հավերժ է, այն հոգու և ոգու ծնունդ է: 
- Ձեր աշխատանքներում ո՞վ կամ ի՞նչն է դառնում հիմնական հերոս: 
- Ես հավատում եմ մարդկանց ոգու գոյությանը, բնավ հակված չեմ հավատալ, որ բուսականությունը կամ կենդանիները ունեն ոգի, բայց նրանք էլ մեծ էներգիայի կրողներ են, կարծեմ, թե Աստված ինքն է նրանց դարձրել մի մասն  այս մեծ արարման: Բայց, գիտեք, ես հակված եմ հավատալ, որ ծաղիկներն իրենց մեջ կրում են մի թաքնված ուժ, որը ստիպում է մարդկանց բացահայտել իրենց իսկ սեփական ոգին: Դրանք գեղեցիկ են` իրենց բազմազան գույներով ու բույրերով, դրանք ինձ անընդհատ Աստծո մասին են հիշեցնում: Ծաղիկներն ավելի լավ են գործում, քան հազար անգամ աղոթողները: Հավատացեք, այս ամենում մեծ խորհուրդ կա: Միգուցե ես նրանց իմ հավատքի մի մասն եմ դարձրել, երևի թե վաղուց եմ սկսել պաշտել նրանց: Անկախ այս ամենից, ինձ համար իրական Աստվածը մեկն է, և այն իմ միակ Մեծ Հայրն է: 
- Ի՞նչ եք կարծում, ժամանակակից արվեստը դեպի ո՞ւր է գնում: 
 -Այն իր տարատեսակ փոխակերպումներով շատ արագ վերածվում է արվեստից փիլիսոփա յության: Նկատի ունեմ հիմա արվեստում ամենակարևորը գաղափարն է, այն, ինչը ոչ վաղ անցյա-լում ավելի կարևորում էր գեղեցկությունը: Ես կարծում եմ, որ եթե գաղափարական արվեստն էլ գեղեցիկ մատուցվի, ապա շատ ավելի լավ կլինի: Բայց, ինձ թվում է, որ երբեմն պետք է նայել տգե-ղության միջոցով մարդկանց համապատասխան ուղերձը տեղ հասցնել: 
- Ցանկություն ունե՞ք Ձեր արվեստը ներկայացնել նաև Հայաստանում:
 -Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում: Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ այցելել ձեր երկիր: Շատ եմ լսել հայկական հարուստ մշակույթի մասին:
 - Էռնեստո, ընդունված է համարել, որ հայերը և իտալացիներն ինչ-որ չափով նման են իրար: 
Ի՞նչ եք կարծում, կա՞ նմանություն:
 -Միանշանակ: Շատ հարցերով նման ենք, նույնիսկ արտաքնապես, բայց միևնույն է` ես միան գամից կտարբերեմ իտալացուն հայից:

- Ինչպե՞ս կարող եք բնորոշել Ձեր արվեստը:

- Կարելի է ասել,  որ ես իմ արվեստում խաղում եմ կյանքի եւ մահվան հետ: Հակառակ դեպքում դժվար կլիներ ինձ համար արդարացնել իմ արվեստը բնորոշող ռենտգենյան ճառագայթման նմուշներ օգտագործել իմ գործերում: Դա մի յուրօրինակ ուղերձ է, որը հիշեցնում է մեզ մահվան մասին, բայց կարծում եմ իմ գործերի շնորհիվ այն նաև հիշեցնում է, որ կյանքում պետք չէ հեռանալ բնությունից, այլ ճիշտ հակառակը: Ես հավատում եմ մարդկանց ստեղծարար մտքին, բայց այն անթերի չէ… Շատ եմ սիրում անատոմիան, այն հիշեցնում է երբևիցե ստեղծված ամենակատարյալ մեքենայի մասին, խոսքը մեր մասին է` մարդկանց, որոնց, իհարկե, վեր չեմ դասում ամենից: Հավատում եմ, որ մահը ավարտ չէ, դրանից հետո էլ կյանք կա,  և այդ անդրշիրիմյան կյանքը հավերժ է: Արվեստը նույնպես հավերժ է, այն հոգու և ոգու ծնունդ է: 

- Ձեր աշխատանքներում ո՞վ կամ ի՞նչն է դառնում հիմնական հերոս: 

- Ես հավատում եմ մարդկանց ոգու գոյությանը, բնավ հակված չեմ հավատալ, որ բուսականությունը կամ կենդանիները ունեն ոգի, բայց նրանք էլ մեծ էներգիայի կրողներ են, կարծեմ, թե Աստված ինքն է նրանց դարձրել մի մասն  այս մեծ արարման: Բայց, գիտեք, ես հակված եմ հավատալ, որ ծաղիկներն իրենց մեջ կրում են մի թաքնված ուժ, որը ստիպում է մարդկանց բացահայտել իրենց իսկ սեփական ոգին: Դրանք գեղեցիկ են` իրենց բազմազան գույներով ու բույրերով, դրանք ինձ անընդհատ Աստծո մասին են հիշեցնում: Ծաղիկներն ավելի լավ են գործում, քան հազար անգամ աղոթողները: Հավատացեք, այս ամենում մեծ խորհուրդ կա: Միգուցե ես նրանց իմ հավատքի մի մասն եմ դարձրել, երևի թե վաղուց եմ սկսել պաշտել նրանց: Անկախ այս ամենից, ինձ համար իրական Աստվածը մեկն է, և այն իմ միակ Մեծ Հայրն է: 

- Ի՞նչ եք կարծում, ժամանակակից արվեստը դեպի ո՞ւր է գնում:  

-Այն իր տարատեսակ փոխակերպումներով շատ արագ վերածվում է արվեստից փիլիսոփա յության: Նկատի ունեմ հիմա արվեստում ամենակարևորը գաղափարն է, այն, ինչը ոչ վաղ անցյալում ավելի կարևորում էր գեղեցկությունը: Ես կարծում եմ, որ եթե գաղափարական արվեստն էլ գեղեցիկ մատուցվի, ապա շատ ավելի լավ կլինի: Բայց, ինձ թվում է, որ երբեմն պետք է նայել տգեղության միջոցով մարդկանց համապատասխան ուղերձը տեղ հասցնել: 

- Ցանկություն ունե՞ք Ձեր արվեստը ներկայացնել նաև Հայաստանում: 

-Մեծ հաճույքով կցանկանամ ցուցահանդես ունենալ Հայաստանում: Վստահ եմ, որ դեռ առիթ կունենամ այցելել ձեր երկիր: Շատ եմ լսել հայկական հարուստ մշակույթի մասին:

 - Էռնեստո, ընդունված է համարել, որ հայերը և իտալացիներն ինչ-որ չափով նման են իրար: Ի՞նչ եք կարծում, կա՞ նմանություն: 

-Միանշանակ: Շատ հարցերով նման ենք, նույնիսկ արտաքնապես, բայց միևնույն է` ես միան գամից կտարբերեմ իտալացուն հայից:

 

Հարցազրույցը` Կարեն Գրիգորյանի

«Զարուհի» ամսագիր

Ստորև կարող եք դիտել նաև Էռնեստո Ռոմանոյի հետ հարցազրույցի վիդեոտարբերակը, ինչպես նաև իտալացի նկարչի մի քանի գործեր: Կարդացեք նաև հեղինակի հարցազրույցները երգչուհի Ադելի և երգիչ Դարեն Հեյսի հետ:

Ես երգիչ եմ ոչ թե աչքերի, այլ ականջների համար. Ադել

Ինձ շատ հաճելի կլինի հանդիպել իմ հայ երկրպագուների հետ. Դարեն Հեյս

72157640333513966

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more