▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրը կտրտել և այրել է իր 17-ամյա որդուն համասեռամոլ լինելու պատճառով

Բրազիլիայում 32-ամյա Տատյանա Լոսանո Պերեիրան կտրտել է իր 17-ամյա որդուն այն բանից հետո, երբ պարզել է, որ որդին համասեռամոլ է:

Ինչպես ցույց է տվել նախաքննությունը, մայրը սկզբում վարձել է դեռահասների` որդու հետ հաշվեհարդար տեսնելու համար: Սակայն նրանց չի հաջողվել: Դրանից հետո կինը դիմել է երկրորդ ամուսնուն: Մոր հետ մշտական ընդհարումների պատճառով տղան ապրում էր հոր, հորեղբոր և տատիկի հետ:

Երբ որդին եկել է մոր տուն, ընկել է ծուղակը: Մայրը և նրա վարձած 2 տղամարդիկ կապել են տղային: Այն բանից հետո, երբ տղամարդիկ հրաժարվել են կնոջ պահանջով սպանել տղային, մայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել որդուն: Տատյանան ամուսնու օգնությամբ դիակը հանել է տնից և այրել: Տղայի այրված մարմնի մնացորդները գտնվել են սպանությունից միայն մեկ շաբաթ անց:

Ոստիկանությունում մայրը պնդել է, որ որդին թմրանյութ և ալկոհոլ  էր օգտագործում, տղամարդկանց էր բերում իր տուն, որ ինքը ինքնապաշտպանության նպատակով է դիմել այդ քայլին,քանի որ տղան հարձակվել է իր վրա: Տղայի հայրը և հարազատները, սակայն, պնդել են, որ դա սուտ է, և մայրը դա արել է, քանի որ ատել է որդուն նրա սեռական կողմորոշման համար: 

В Бразилии мать зарезала и сожгла своего 17-летнего сына, потому что он был геем своими руками, факты

В Бразилии мать зарезала и сожгла своего 17-летнего сына, потому что он был геем своими руками, факты

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more