Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում երեխաները ձնագնդիկ են խաղացել և պատահաբար ձնագնդերից մեկը դիպել է անցնող համագյուղացի մի աղջկա, ինչից հետո վերջինիս քույրն ու մայրը եկել են հարվածող երեխայի տուն, ծեծի ենթարկել և երկաթե ձողով հարվածել երեխայի գլխին, ինչի հետևանքով երեխային պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Երեխայի մայրը՝ 37-ամյա Մերի Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, իրենց տան հարակից փողոցում ձնագնդի խաղալու ժամանակ երեխաների միջև առաջացած խոսակցություններից հետո Արագածոտնի մարզի բնակիչ 57-ամյա Թագուհի Չ․-ն դստրերի՝ 36-ամյա Նաիրա Տ․-ի և 24-ամյա Կիմա Տ․-ի հետ եկել են իրենց տուն, վիճաբանել իր դստեր՝ 18-ամյա Արմենուհի Մ․-ի և որդու՝ 16-ամյա Հ․ Մ․-ի հետ, ծեծի ենթարկել նրանց և պատճառել մարմնական վնասվածքներ:
Մայրը ծեծել է իր զավակին ձնագնդիկով հարվածած բակի երեխային՝ մարմնական վնասվածքներ պատճառելով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


