▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մախաչևը պատրաստ է ևս մեկ շանս տալ Ծառուկյանին

MMA–ի ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը թեթև քաշային կարգում Ultimate Fighting Championship (UFC) տիտղոսը չորրորդ անգամ պաշտպանելուց հետո ասել է, որ դեմ չի լինի Արման Ծառուկյանի հետ ռևանշ մենամարտին։

«Ինձ համար կապ չունի: Ոնց հարմար է: Իմ գործը չէ մրցակիցներ ընտրելը: Մենք ունենք Դանա Ուայթին, UFC-ի մեծ թիմ: Պարզապես ինձ մարտ տվեք, ինձ աշխատանք տվեք, և վերջ»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մարզիկի խոսքերը մեջբերում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Կիրակի օրը Մախաչևը պաշտպանեց իր տիտղոսը ռեկորդային առաջին անգամ՝ Լոս Անջելեսում UFC 311-ում հաղթելով Ռենատո Մոիկանոյին առաջին ռաունդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more