▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են․ Գագիկ Ծառուկյան

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։

Գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Այցելություն Լոռու մարզ՝ Մարգահովիտ, Դեբեդ և Դսեղ համայնքներ։

Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատում են, որ մարդկանց հետ անմիջական ու պարզ շփումը ամենաարժեքավորն է․ հենց այստեղ է առավել ուժեղ զգացվում մարդկային ջերմությունն ու անկեղծ վերաբերմունքը։ Հենց այս  մարդկանց մեջ են պահպանված ազնվությունը, պարզությունն ու մաքրությունը՝ այն արժեքները, որոնց վրա պետք է կառուցվի առողջ և կայուն հասարակություն։

Հայաստանը փոքր է, բայց ունի մեծ ներուժ և հնարավորություններ, որոնք պետք է ծառայեն երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Բարձրացվող հարցերը բազմաթիվ են՝ անվտանգությունից մինչև տնտեսություն, առողջապահությունից մինչև կրթություն, բյուրոկրատական խոչընդոտներից մինչև սոցիալական և գյուղատնտեսական խնդիրներ։ Այդ խնդիրները պահանջում են հստակ և համակարգային լուծումներ։ Ցավոք, գյուղացին այսօր հաճախ մնում է միայնակ իր դժվարությունների դեմ պայքարում։

Մարզային այցերը ոչ միայն խնդիրների մասին լսելու, այլև մարդկանց հետ վստահության կամուրջ կառուցելու հնարավորություն են։ Այդ ջերմ մթնոլորտում առավել հստակ է զգացվում՝ որքան կարևոր է իրար լսելը, հասկանալը և միասին լուծումներ գտնելը։

Մեր ճանապարհը հստակ է՝ ազգային միասնություն, ներքին համերաշխություն և փոխադարձ հարգանք»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more