▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզահամերգային համալիրի տնօրինությունը չի ցանկանում «Սրբազան պայքար»-ի միջոցառման համար տարածք տրամադրել

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինությունն այդպես էլ չի ցանկանում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման մասնակիցներին ընդունել իրենց հարկի տակ և տարածք տրամադրել միջոցառումն իրականացնելու համար:

Օրաթերթի տեղեկություններով՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանը ցանկանում է սեպտեմբերին մեծ հանդիպում-միջոցառում կազմակերպել, որից հետո կտրվի պայքարի լայն մեկնարկը:
Ակնհայտ է, որ մարզահամերգային համալիրը այս քայլով փորձում է խոչընդոտել հանրահավաքի հնարավոր կազմակերպումը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատեց տեղեկությունը, ինչպես նաև հավելեց, որ համալիրի տնօրինությունն ամեն ինչ անում է՝ տարածքը չտրամադրելու համար:

Նրա խոսքով՝ այդ տարածքը այնքանով էր լավ, որ մոտավորապես 10.000 հոգի կտեղավորվեր այնտեղ: Անդրադառնալով առաջիկա պլաններին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ պլանավորում են այցեր կատարել վարչական շրջաններ և մարզեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more