▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու ձեռքը, որ Արցախի դրոշ եք դնում, բացատրեք`ինչ դրոշ է ու ինչ խոսել ապագայում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Դրվագներ Իվետա Մուկուչյանի հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։

- Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում ա, բայց դա երկրորդ Հայաստանի հանրապետությունն ա։ Դա երկրորդ Հայաստանի Հանրապետությունն ա, որը մինչև հիմա Ադրբեջանի հողի վրա յա։

- Դա մի տարածք ա, որ մինչև հիմա քննարկվում ա ումն ա, Ադրբեջանը ասում ա մերն ա, հայերը ասում են մերն ա

- Մեր Մեծ եղբայր Ռուսաստանը, դուք գիտեք.. (այստեղ Իվետայի մտքի թելը կտրվում ա )

- Սահմանում մարդիկ նորություն չեն կարդում, իրար սպանում են, նրանք գալիս են գողանում են հայկական գյուղերը։

Ասածս ինչ ա, մարդու ձեռը որ Արցախի դրոշ եք դնում, գոնե կողքից բացատրեք, ինչ դրոշ ա ու ինչ խոսել ապագայում։

Եվ ընդհանրապես, ամեն մեկին դրոշ մի տվեք, մեկը ՀՀ դրոշը Կոնչիտայի ուսերին ա փռում, մյուսը Արցախի դրոշը վերցնում ա՝ Արցախը ադրբեջանական տարածք համարելով։

Տեսանյութը՝  դիտել 16։15-ից։

Հ.Գ։ Ես անգլերեն շատ լավ հասկանում եմ

Տիգրան Քոչարյան

Կարդացեք նաև`Իվետա Մուկուչյանի համար ԼՂՀ դրոշն ու իր լողազգեստը նույն արժե՞քն ունեն

Ադրբեջանցիները սպառնում էին, որ կգան ու կսպանեն Անդրեին. Դիանա Մնացականյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more