▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, հենա կգնանք Հռոմ»․ Փաշինյան

«ԵՄ երկրների դեսպանատներում վիզաների ստացման մեծ հերթեր են գոյացել: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչի՞ց է, որ մարդիկ սկսեցին հարյուրավոր տոկոսներով ավել ուղևորվել Եվրոպական Միություն։ Սա ինչի՞ նշան է, ինչքան էլ մեզ քննադատեն, սա ավիացիոն ոլորտում բարեփոխումների արդյունք է։ Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք հետ գանք, հենա կգնանք Հռոմ, Բրյուսել։ Սրա մեջ չափազանցություն չկա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ամանորին ևս ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրել են մեկնել ԵՄ երկրներ։

***

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից է նաև «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
«Կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը։ Սակայն սա չի նշանակում ՀՀ անդամակցություն ԵՄ-ին՝ բառի ուղիղ իմաստով, քանի որ այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարով։ ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե և մասնակիցների սսահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ օրենքի ընդունումից հետո պետք է Եվրոմիության հետ քննարկվի և մշակվի ճանապարհային քարտեզ։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության օրենքի նախագծին. այն կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more