▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդը որքա՞ն սոված կարող է լինել, որ արդեն 7 տարվա ցոփ ու շվայտ կյանքով դեռ չի կշտացել…»

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանն այսօր մի ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով լավ ապրելն ըստ էության նույնացրել է լավ ուտելու հետ։ Մարդը որքա՞ն սոված կարող է լինել, որ արդեն յոթ տարվա ցոփ ու շվայտ կյանքով դեռ չի կշտացել…»

***

Փաշինյանի այսօրվա գրառումը՝ ստորև․ 

«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։
Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»:

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»։ Ո՞վ է ասել, որ լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա։ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ մի վիճելի միտք է դուրս բերում գլխից ու հանրությանը ներկայացնում` որպես փիլիսոփական հայտնագործություն։ Լավ ապրելը ամեն մարդ յուրովի է հասկանում, այն շատ աշխատել, շատ վաստակել ու շատ ծախսելու մեջ պարփակելը շատ գռեհիկ, մատերալիստական է: Լավ ապրելու` Նիկոլ Փաշինյանի բանաձևի մեջ տեղ չկա մարդու բարության, ազնվության, արժանապատվության, հոգու անդորրի և այլ լավ բաների մասին»:

***

Ներկայացնում ենք նաև ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի արձագանքը՝ ֆեյսբուքյան գրառմամբ. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:
Լավ ապրել, նշանակում է՝ կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:
Լավ ապրել, նշանակում է՝ ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:
Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more