▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդը հայր է կորցրել, իր համար իր պապան Սայաթ-Նովա էլ է, Հիսուս Քրիստոս էլ. Սերգեյ Դանիելյան

168.am-ը հարցազրույց ունի դերասան Սերգեյ դանիելյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Պարոն Դանիելյան, ինչպե՞ս եք վերաբերվում  Էջմիածին քաղաքում Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու փաստին:

– Դե, ասում են՝ գուսան է, իր անունով փողոց ենք անվանակոչում. ի՞նչ կարող եմ ասել: Ինձ համար բոլոր գուսաններն էլ ռաբիս են, ես այդ երաժշտությունը չեմ սիրում: Կան մի քանի գուսաններ, որոնց գործերը որպես պոեզիա կարող եմ ընդունել, օրինակ՝ Սայաթ-Նովա, Շերամ, Հավասի… մնացածը ռաբիս են. իսկ ռաբիսը միքս երաժշտություն է, ժողովրդին հասու ռեստորանային երաժշտություն: Նույնն էլ Արամ Ասատրյանն է, ինչո՞ւ եք զարմացել:

Նրա որդին՝ Արտաշ Ասատրյանը, ասել էր. «Գուսան Արամ Ասատրյանն Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին ոչնչով չի զիջում»: Դուք ի՞նչ կասեք այս մասով:

– Չեմ ուզում արտահայտվել, մարդը հայր է կորցրել, իր համար իր պապան Սայաթ-Նովա էլ է, Հիսուս Քրիստոս էլ է: Թող այդպես էլ մնա իր համար, բայց մենք, իհարկե, գիտենք, որ առանձնապես մի բան չէր: Հիմա նրա անունով փողոց են դնում, ջհանդամ դնեն, դա ի՞նչ է փոխում ինձ համար. ոչինչ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Հիշեցնենք, որ երեկ Àsekose.am-ի հետ զրույցի ընթացքում Արամ Ասատրյանի որդին` Արտաշ Ասատրյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, որոնց համաձայն` չի կարելի նույն հարթության վրա դնել Արամ Ասատրյանին,  Շարլ Ազնավուրին, Կոմիտասին, Մոնթեին, Արամ Խաչատրյանին և այլ մեծություններին, ասել էր. «Գուսան հայրս ձեր թվարկածներից որևէ մեկին ոչնչով չի զիջում և որևէ մեկից ոչ մի բանով պակաս չէ: Նա գուսան մարդ է, ինքն իրենով է հասել ու արժանացել ժողովրդի մեծ սիրուն: Հայրս 700 երգի հեղինակ է, 400-ից ավելի հիթեր ունի, որոնք մինչ օրս լսվում են, մինչ օրս շատերի կողմից կատարվում են: Հայրս իր կենդանության օրոք սեր է տվել ժողովրդին, սեր է ստացել ժողովրդից, որը մինչ օրս պահպանվում է, իսկ շատ արվեստագետներ այդ սիրո և երկրպագության պակասն իսկապես ունեն: Արամ Ասատրյանի տիտղոսին դեռ ոչ մեկ չի հասել»:

Կարդացեք նաև` Արամ Ասատրյանին գնահատողների խավից երբեք չեմ եղել ու չեմ էլ լինի. Արթուր Իսպիրյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more