▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսայինի աշխատողները ստիպել են քաղաքացուն խմել ձեռքի հեղուկը՝ խմել է ու մահացել

Թարմացված. ՊԵԿ-ը հերքում է, որ « Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորին ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել ձեռքին եղած շշի պարունակությունը։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՊԵԿ-ից հայտնել են, որ մամուլում տարածված տեղեկությունն այդ մասով չի համապատասխանում իրականությանը, սակայն այլ մանրամասներ ՊԵԿ-ը հրաժարվել է հայտնել՝ նշելով, որ այլ քննչական մարմնում կատարվում է քննություն։

 ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, նշանակվել են փորձաքննություններ՝ պարզելու ինչպես մահվան պատճառը, այնպես էլ շշի պարունակությունը, ինչը խմել է բրազիլացին ու դրա կապը նրա մահվան հետ։

***

«Հրապարակ»-ի տեղեկություններով օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղեւորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ նա րոպեներ անց մահացել է։

Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ- թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Նյութերը փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Քննություն է իրականացվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն եւ իր մոտ հայտնաբերված նյութի դատաքիմիական փորձաքննություն»,-ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more