▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքուր զիբլի յաշիկ

Գյումրու ավագանու ընտրություններին ընդառաջ հանրապետության երկրորդ քաղաքում փակցված  «Բալասանյան» դաշինքի նախընտրական պաստառները հումորի ու անեկդոտների առիթ են դարձել: 

Պաստառներից մեկի վրա, օրինակ,  գրված է «Ժամանակին վճարված աշխատատեղեր»: 

Փաստորեն, Գյումրու քաղաքապետը չգիտի, որ ժամանակին աշխատավարձ վճարելն աշխատողին լավություն անել չի, այլ՝ հենց այդ զբաղեցրած պաշտոնի պարտադիր պարտականություններից մեկը, հատկապես, երբ այդ գումարներն էլ անձնական գումարներդ չեն:

Գյումրիում կատակում են, որ  «Բալասանյան» դաշինքը Սամվել Բալասանյանի նկարով  ունի նաև նման մակագրությամբ պաստառ՝  «Մաքուր զիբլի յաշիկ»: 

Գյումրեցու բերանից դուրս եկած էլ ինչ կատակ, որի կեսի լուրջ չէ...

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more