▲ Դեպի վեր

Monday, 03.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Մամուլում տարածված լուրն առնչություն չունի ԶՊՄԿ–ի աշխատակիցների հետ

Պարզաբանում. Մամուլում տարածված լուրն առնչություն չունի ԶՊՄԿ–ի աշխատակիցների հետ։

Ըստ նախնական տեկեկությունների, միջադեպը, որի մասին հրապարակում է տարածվել ԶԼՄ-ներում, տեղի է ունեցել ԶՊՄԿ–ի արտադրական տարածքից դուրս։ Միջադեպի մասնակիցները, որոնք՝ ըստ տարածված տեղեկությունների մարմնական վնասվածքներ են ստացել,  կապալառու կազմակերպության աշխատակիցներ են։ 

Չնայած այն հանգամանքին, որ միջադեպի մասնակիցները մեր ընկերության հետ առնչություն չունեն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ վերջին տարիներին ներդրված Աշխատանքի անվտանգության մշակույթի համաձայն, ընկերության կապալառուները նույնպես պարտավորվում են պահպանել ընկերությունում գործող  աշխատանքային անվտանգության սահմանված կարգերը։ ԶՊՄԿ-ն հավատարիմ է իր թափանցիկ աշխատելու հանձնառությանը և  ընկերության  հետ ուղղակի կամ ոչ ուղղակի առնչություն ունեցող  ցանկացած միջադեպ արձանագրվում, հաշվառվում և քննվում է։

Այս միջադեպի կապակցությամբ նույնպես ընկերությունում  ծառայողական քննություն է նախաձեռնվել , որի արդյունքում կպարզվեն դեպքին առնչվող բոլոր հանգամանքները։

 ԶՊՄԿ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more