▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամիաշվիլին` Միհրան Հարությունյանի դեմ իր գլխավորությամբ մաֆիա գործելու լուրերի մասին

 

 

 

 

 

 

 

Ռուսաստանի ըմբշամարտի միության նախագահ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կոմիտեի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին RUSARMINFO-ի հետ զրույցում իր տեսակետն է  հայտնել հունահռոմեական ոճում հանդես եկող հայազգի ըմբիշների` Արթուր Ալեքսանյանի և Միհրան Հարությունյանի գոտեմարտերի մասին.

«Այն, ինչ տեղի ունեցավ Ռիոյում, հայ ժողովրդի համար կարելի է պատմական իրադարձություն համարել: Այն, ինչ արեցին հունահռոմեական ոճում հանդես եկող երկու ըմբիշները, պարզապես սենսացիա էր: Հայաստանը մրցում էր այնպիսի հզոր երկրների հետ, ինչպիսիք էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, սկանդինավյան երկրները, Թուրքիան, Իրանը և այլն: Դուք ուզում եք հայ ըմբիշների գոտեմարտերը հաջող անվանե՞լ. ինձ համար դրանք պարզապես փայլուն էին: Ցանկանում եմ շնորհավորել ողջ Հայաստանին, իմ ընկերոջը` Լևոն Ջուլֆալակյանին, բոլոր ըմբիշներին»,- ասել է Մամիաշվիլին:

Տեղեկացնենք, որ Միխայիլ Մամիաշվիլին կայքի հետ զրույցում մեկնաբանել է նաև իրեն և Միհրան Հարությունյանին վերաբերող խոսակցությունը, ըստ որի` նա անձամբ է խոչընդոտում Միհրանի գործունեությանը, քանի որ վերջինս նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը:

Իսկ թե կոնկրետ ի՞նչ է ասել Միխայիլ Մամիաշվիլին տվյալ թեմայի շուրջ, կտեղեկացնենք վաղը:


Աղբյուրը` rusarminfo.ru

 

Կարդացեք նաև` Քանի ես կամ, դու չես հաղթելու. մաֆիան՝ ընդդեմ Միհրան Հարությունյանի

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more