▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Նառա Շլեպչյանի միակ որդին

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է,

«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր, 65 տարեկանում, կյանքից հեռացավ Արիկ Ավետիսյանը ։

Մի ամբողջ կյանք ես ճանաչել եմ Արիկին ու մի ամբողջ կյանք զարմացել ու սովորել նրանից մարդկային փոխհարաբերություններ, համեստություն ու խոնարհություն, մարդկանց օգնելու ու ծառայելու պատրաստակամություն։ Նուրբ ճաշակի և չափազանց նուրբ հումորի տեր մարդ էր մեր Արիկը։ Հազար ափսոս, որ անժամանակ մեզ լքեց սիրելի ընկերը, որդին, ամուսինը, հայրը...

Ցավակցում եմ սիրելի Նառա Շլեպչյանին՝ անժամանակ ու ցավալի կորստի համար։

Ցավակցում եմ կնոջը, երեխաներին, հարազատներին, ընկերներին...»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more