
Խոր վշտով տեղեկացանք մեր հարգարժան գործընկեր, Արտակարգ և լիազոր դեսպան, «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդամ Արա Այվազյանի հոր՝ Հենրի Այվազյանի մահվան մասին։
Մեր անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Արա Այվազյանին և նրա ընտանիքին այս ծանր կորստի պահին՝ մաղթելով հոգու ուժ, համբերություն և մխիթարություն։
Հոգեհանգիստը տեղի կունենա «Լյուար» սգո սրահում, մարտի 28-ին, ժամը 17:00-ից 20:00-ը։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 29-ին, ժամը 14:00-ին։
«Առաջարկ Հայաստանին» նախագիծ


