▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացածները զինծառայողներ են. Մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած վթարից

Այսօր Լոռու մարզում՝ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածները ՊՆ զինծառայողներ են, հայտնում է Գագիկ Շամշյանը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վթարից զոհվածների մարմինները տեղափոխելու համար ժամանել են Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել,  որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են երկաթե ամրաններ բարձած «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ տեղափոխվել հիվանդանոց։

info@asekose.am/095519696
Հասարակություն more