▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադուրոն մի ուրիշ կարգի կենդանի էր, որին Նիկոլը շնորհավորել էր․․․

Վենեսուելայի շուրջ իրադարձությունների զարգացումների մասին լուրերին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն հաջողությամբ իրականացրեց Վենեսուելայի նախագահին ձերբակալելու (գերեվարելու) և երկրից արտահանելու օպերացիան, ինչպես քիչ առաջ գրել է նախագահ Թրամպը: Կարծեմ նույնը ռուսները Զելենսկու մասով էին ուզում անել, բայց ԵՄ-ն տեր կանգնեց՝ չթողեցին:
Մադուրոն իհարկե մի ուրիշ կարգի կենդանի էր, որին ի դեպ Նիկոլը շնորհավորել էր նախագահ «ընտրվելու» առիթով:
Սա դիկտատոր էր, բոլոր գունագեղ և կեղտոտ դրսևորումներով, որի կառավարման պատճառով ժողովրդի վիճակը շատ ավելի էր ծանրացել և 8 միլիոնից ավել դարձել էին փախստական, հազարները սպանվել կամ կալանավորվել:
Սրանով հանդերձ, իրենց արևմտամետ դիրքավորողների վարքագիծն է տարակուսելի: Երբ նույն բանը Պուտինն էր անում՝ չէր կարելի, երբ Թրամպն է անում՝ ողջունում են: Հա դե, կասեն նա դիկտատոր է, նրան կարելի է: Բայց նույնիսկ այս դեպքում, երբ մի երկիր զորքով ներխուժում և առևանգում է մեկ այլ երկրի ղեկավարի, դա պայմանավորված աշխարհակարգի կանոնների խախտում է:
Ամեն դեպքում շնորհավորենք Վենեսուելայի ժողովրդին՝ կենդանուց ազատվելու առիթով և հուսանք, որ այս հնարավորությունը ընդդիմությունը ճիշտ կօգտագործի և երկիրը կհանի ծանր վիճակից:
Այս նույն մաղթանքը մեզ ունեմ, այս տարվա ընձեռած հնարավորություններից ճիշտ օգտվենք և ազատվենք հայերին շարունակաբար խաբող և պետությունը քայքայող անձից: Մեր փոխարեն սա ուրիշները չեն անելու, մենք Վենեսուելայի պես լիքը նավթ չունենք, մենք Արցախ ունեինք, ինչը տարան մեր ձեռքից»:

***

Մադուրոյին գերեվարել են ամերիկյան «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները, հայտնում է CBC News-ը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և կինը գերեվարվել և դուրս են բերվել երկրից:

Վենեսուելայի պետական ​​նավթագազային Petróleos de Venezuela, S.A. (PDVSA) ընկերությանը պատկանող նավթային օբյեկտները չեն վնասվել ԱՄՆ-ի ավիահարվածներից, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության ներկայացուցիչներին։

Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին վստահեցրել է, որ նավթի արդյունահանումն ու վերամշակումը ընթանում են իրենց բնականոն հունով։ Նույն աղբյուրների համաձայն, չնայած հարվածների հետևանքով PDVSA-ի օբյեկտները չեն վնասվել, զգալի վնաս է հասցվելԿարիբյան ծովի ափին գտնվող Լա Գուայրա նավահանգստին։

***

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմության մեջ կմնա, ոչ միայն չորս տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ Սպիտակ Տանը տիրացած Հանրապետական կուսակցության առաջնորդ, այլ նաև չկրկնվող քաղաքական վարքագծով և յուրահատուկ գործելակերպով: Այսօրվա վենեսուելական իրադարձությունները, մինչ այդ Ալյասկայում շրջադարձային գագաթնաժողովը Պուտինի հետ, նաև մյուս բոլոր արտաքին և ներքին քաղաքական քայլերը ապացուցում են, որ նա իսկապես անկրկնելի է ԱՄՆ նախագահների շարքում: Բայց ես ցանկանում եմ նշել, որ թրամփյան գործելակերպը լրջորեն հարվածել է երկու հումանիտար գիտաճյուղերի հեղինակությանը: Նախօրոք հայցում եմ իմ բոլոր լավ բարեկամ և իմ կողմից շատ հարգված սոցիոլոգների և իրավաբանների ներողամտությունը: 2016 թ. ընտրություններում Թրամփը Հաղթեց Հիլարի Քլինթոնին: Մինչ այդ սոցիոլոգիական բոլոր հարցումների և հետազոտությունների համաձայն Քլինթոնի հաղթանակը կասկած չէր հարուցում: Ասում են, որ սոցիոլոգիան առավել զարգացած է ԱՄՆ-ում: Լավ հիշում եմ, ընտրություններից հետո գրում էին սոցիոլոգիայի հեղինակազրկման մասին: Վենեսուելայի վրա հարձակումը վերջակետ դրեց նաև միջազգային իրավունքի որպես գիտաճյուղի գոյության մասին երկարատև բանավեճին, որն իհարկե նոր չեր և երեսուն տարուց ավելի քննադատության թիրախ էր: Երևի, թե նույն հարցականն այսօր կախված է նաև «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «սահմանների անխախտելիություն», «միմյանց ներքին գործերին չմիջամտելու», «հակամարտությունների խաղաղ կարգավորման և ուժ չկիրառելու» միջպետական հարաբերությունների հելսինկյան սկզբունքների գլխին: Միակ ճիշտ հայեցակարգը որն անսասան մնում պետությունների ծագման և գոյատևման հինգհազարամյա պատմության ընթացքում, դա «ուժն է ծնում իրավունքը» հայեցակարգն է»:

***

Վենեսուելան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է խնդրել՝ կապված Կարակասի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի հետ։ Այս մասին հայտնել Է Բոլիվարյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Խիլ Պինտոն:

«ԱՄՆ կառավարության կողմից մեր երկրի դեմ իրականացված հանցավոր ագրեսիային ի պատասխան՝ մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ միջազգային իրավունքի պահպանման համար պատասխանատու մարմնի հրատապ նիստ գումարել։ Ոչ մի վախկոտ հարձակում չի կարող դիմակայել այս ժողովրդի ուժին, որը հաղթանակած դուրս կգա», - գրել է նա իր թելեգրամյան ալիքում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more