Այսօր բոլորը վերլուծում էին Նազարբաևի խոսքերը Եվրազեսին միանալու պարագայում ԼՂՀ հարցի մասով։ Նա, մասնավորապես ասել էր, որ ԱՀԿ-ին անդամակցելիս ԼՂՀ հարց էր բարձրացվել։ Հիմա էլ, Եվրազեսին անդամակցելիս կրկին այդ հարցը բարձրանում է։ Եվ, ուրեմն, ՀՀ-ն Եվրազեսին պետք է միանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում։ Քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մեծ մասն այսօր տաքացած սույն հարցն էին քննարկում։ Իրականում, սակայն, Նազարբաևը ԼՂՀ մասին ոչինչ չի ասել։ ԼՂՀ-ն իզգոյ չէ։ Երբ ԱՀԿ-ում ՀՀ անդամակցության հարցն էր քննարկվում միջազգային այդ կառույցն այսպիսի որոշում կայացրեց. քանի որ քաղաքական առումով աշխարհը ստեղծել է Մինսկի խումբ, որն էլ պիտի որոշի ԼՂՀ կարգավիճակը, ապա տնտեսական առումով որ երկրի միջոցով Արցախը առևտուր կանի՝ դա խնդիր չէ։ Նմանապես ԼՂՀ-ն այսօր լիուլի օգտագործում է հայկական դրամը և ԱՄՀ-ն չի կարող դրան առարկել։ Ավելին, մենք ԱՄՀ-ից վարկեր ենք ստանում։ Նշեմ նաև, որ ինքս օժանդակել եմ ԼՂՀ տնտեսության մեջ ճանաչված տրանս-ազգային կորպորացիաների ներդրումներին։ Մեր հարևան պետությունը բողոքել է միջազգային ատյաններում, բայց մերժում է ստացել. ԼՂՀ տնտեսական ինքնուրույնությունը միանշանակ հարգվել է։ Այնպես որ, այս պահի դրությամբ (եթե այլ փաստաթուղթ չընդունվի) ԼՂՀ կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն՝ ապրանքների ու ծառայությունների վրա գրելով. «արտադրված է Հայաստանում»:
ԼՂՀ-ն կշարունակի վարել ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


