▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսինե Բադալյանը դասախոսությունների ժամանակ ԽԱՂԱՔԱՐՏ ԷՐ ԽԱՂՈՒՄ

Մի քանի օր առաջ, ուսանողության օրվա կապակցությամբ Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ համերգ՝ մասնակցությամբ մեր երգիչ եգչուհիների, որոնց մեկ անգամ եւս առիթ ընձեռվեց կրկնելու իրենց անիմաստ երգերը եւ հաղորդավարներ Լուսինե Բադալյանի ու Ժակի, որոնք համերգի ընթացքում նոր հայտնագործություններ կատարեցին:

 -Համեստությունը մի կողմ թողնենք եւ ասենք, որ մեր ուսանողությունը ուսումնատենչ է եւ այդ մասին աշխարհը գիտի:

Ժակի վերոնշյալ ամպագորգոռ հայտարարությամբ մեկնարկեց  համերգը:

Ապա Լուսինեի լեկցիա կարդալու հերթն հասավ.«Դասախոսները լինում են երկու  տեսակ՝ նրանք ովքեր պարտադրում են դասերը եւ նրանք ովքեր չեն պարտադրում»:

Լուսինեն քիչ անց անկեղծացավ ու խոստովանեց,  որ ինքը  պարտադրող  դասախոսների ժամին  զբաղվել է խաղաքարտով:   

Նա հետո հայտարարեց մի նորություն, որի մասին մինչ այդ ընդհանրապես գաղափար չունեին ուսանողները.«Սովորելը լավ բան է եւ ուսանողը պետք է բոլոր դասախոսներին հարգի»: 

Այնուհետեւ հաղորդավարները սենսացիոն հայտարարություններ կատարեցին ի լուր աշխարհի.«Ողջունենք այն բարի դասախոսներին,որոնք թույլ են տալիս ուսանողները  օգտվեն շպարգալկայից եւ  այդպիսով ուսանողի վերջին հույսը չեն կտրում որպեսզի նա առաջ շարժվի»:

 Հարգելի հաղորդավարները ոգեւորվելով նույնիսկ լիկվիդ ունեցող  ուսանողներին փնտրեցին սրահում ու ողջունելով նրանց հայտարարեցին.«Էլ ի՞նչ ուսանող առանց լիկվիդի»:

 Չմոռանամ ասել, որ այս ամբողջ խոսքերը վերաբերում են մեր ուսանողությանը, որի, Ժակի ասելով, ուսումնատենչությունը զարմացրել է աշխարհին:

Լուսինեն ու Ժակը այնքան խորացան իրենց ուսանողության տարիների հիշողության ու որակի մեջ, որ մոռացան անգամ ողջունել այն ուսանողներին, որոնք զբաղված չեն խաղաքարտով  կամ գնահատականներ կորզելով  շպարգալկայի օգնությամբ ու պատվով սովորում են ու մեդալներ բերում հայրենիք միջազգային օլիմպիադաներից:  

Համերգի Հաղորդավարները թերեւս այդ մասին տեղեկություն չունեն, ինչպես որ տեղյակ չեն թե Հայաստանի ԲՈՒՀ-երում  քանի ուսանող է սովորում, հակառակ դեպքում չէին հայտարարի, որ  սրահում ներկա են Հայաստանի գրեթե բոլոր ուսանողները:

Լուսինեին ու Ժակին պարտավոր եմ հիշեցնել, որ վերջին տվյալների համաձայն մասնավոր ԲՈՒՀ-երում ուսանում է մոտ 30.000 ուսանող, պետական համալսարաններում այդ թիվը հասնում է 90.000-ի:Դա կազմեց 120.000: Իսկ համալիրը  3785 քմ մակերեսով  կարող է հյուրընկալել ընդամենը  7000 հանդիսատեսի:

Յոթ հազար հանդիսատեսներ, որոնք այդ օրը ոչ միայն մի կարգին երգ  չլսեցին այլեւ կարգին խոսք:Անհասկանալի էր միայն թե մեր երգիչ երգչուհիները , ամեն մեկն իր հերթին, ինչու՞ էր մեջտեղից կիսվելով  կրկնում հետեւյալ  հարցը.

-Ինչպե՞ս է տրամադրությունը,վերեւի տրամադրությու՞նը, ներքեւի տրամադրությու՞նը, աջ կողմի տրամադրությու՞նը, ձախ կողմի տրամադրությու՞նը, մեջտեղի տրամադրությու՞նը ...

Տպավորությունն այնպիսին էր որ, կարծեք համերգի ընթացքում ուսանողները ինչ որ թունավոր բան էին կերել , որի պատճառով բոլոր երգիչներն ու հաղորդավարները մտահոգված էին ու անընդհատ հարցնում ուսանողների  առողջության մասին:

 Ինչեւէ, Հարգարժան հաղորդավարներ, 7000  ուսանող էր հավաքվել Համալիրում թե՞ 120000,  դա այնքան էլ էական չէ, ինչպես որ հայրենական երգիչների համար էական չէ թե մարդիկ հոգնել են նրանց միանման երգերից ու ելույթներից, բայց գոնե դուք     մի քիչ ուսումնասիրություն կատարեք, մտածեք ինչի՞ մասին պիտի խոսել ու ինչու՞ եւ հետո բեմ դուրս եկեք, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ մարդկանց հիմարի տեղ եք դրել:  

 

ԺՈՐԺ ՀԱՄՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more