▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուկաշենկոն պատասխանեց «ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին» հարցին»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին: Այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ այս հարցին փաստացի պատասխանեց Լուկաշենկո Ալեքսանդրը: Վերջինս ասաց.«Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ» («Никол Воваевич без нас никуда!»):
Այսպիսով, առաջին հերթին շնորհավորում եմ Սարգսյան Սերժին, Քոչարյան Ռոբերտին, Տեր-Պետրոսյան Լևոնին, Կարապետյան Կարենին, ամերիկյան դեսպանին, Սորոս Ջորջին, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը, «ջհուդամասոններին», «անգլոսաքսերին», Էրդողան Ռեջեբին, Ալիև Իլհամին և բոլոր նրանց, ովքեր կասկածվում էին Փաշինյան Նիկոլին իշխանության բերելու մեջ: Նրանք չեն Փաշինյան Նիկոլին բերել, թեպետ նրանցից ոմանք ամեն ինչից տեղեկացված էին: Այսօր Լուկաշենկո Ալեքսանդրը 5 բառից կազմված նախադասությամբ հերքեց հասարակության մեջ տեղ գտած բոլոր վարկածները: Մնաց մեկ վարկած, կներեք, արդեն փաստ, այն է` Փաշինյան Նիկոլին բերել են «իրենք»` լուկաշենկոյենք:
Բա, товарищи путинцы и лукашенковцы армянского происхождения. Ինչպես ձեր հիմնական Հայրենիքում են ասում. «И на старуху бывает проруха»»

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more