▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու նորանշանակ մարզպետը քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանը քրեական հեղինակություն 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ բոլորին հայտնի «Քանաքեռցի Տույի» հորեղբոր տղան է:

Այս մասին գրում է «Արմլուր»-ը:

Արամ Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։

2023 թվականի հունիսից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է։

Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 11-ին Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 42-ամյա Արթուր Ղազարյանի՝ քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույ»ի, և 37-ամյա Ա. Խ.-ի դիակները՝ հրազենային վնասվածքներով։

Իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արտուշ Սիմոնյանին: Սպանվածներից մեկն էլ հենց նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանն էր։ Նա 61 տարեկան էր։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more