▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում 26-ամյա կին վարորդը վթարից հետո ողջ-ողջ այրվել է ավտոմեքենայի մեջ

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08.10-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻն կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ըստ Shamshyan.com–ի` 26-ամյա Անի Աղաբեկյանը Շնող-Թեղուտ ավտոճանապարհին իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 88 QՏ 881 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել։ 

Հարվածի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը՝ այնտեղ հայտնաբերել են Ա. Աղաբեկյանի դին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է գազաբալոնից առաջացած կայծը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Աղաբեկյանը աշխատում էր «Թեղուտ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more