ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 06-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության երկու աշխատակից փորձել են բերման ենթարկել գողության փորձ կատարելու մեջ կասկածվող Լոռու մարզի մի բնակչի, ով չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, հայհոյել է և երկաթյա ամրանով սպառնացել սպանել: Բացի այդ, քարեր է նետել ոստիկանության աշխատակիցների, համայնքի ղեկավարի ուղղությամբ, ապտակել ոստիկաններից մեկին:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին և ոստիկանության օպերլիազորին տուժող ճանաչելու մասին։ Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լոռիում ոստիկաններ են ծեծի ենթարկվել. նրանց ուղղությամբ քարեր են նետել
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


