▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիոնել Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

a1plus.am-ը գրում է. «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ նրա հայրը՝ Խորխե Մեսին, մեղավոր են ճանաչվել հարկերը չվճարելու գործում եւ դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման:

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, նրանք չեն բանտարկվի, քանի որ տեղի օրենսգրքով մինչեւ երկու տարվա ազատազրկումը փոխարինվում է պայմանականով: Սակայն, Լիոնել Մեսին պետք է վճարի 2,2 մլն եվրո տուգանք, իսկ նրա հայրը՝ 1,5 մլն եվրո:

Ի դեպ, հայր եւ որդի Մեսիները Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել էին 4,1 մլն եվրո գումար:

 

Նյութը՝ սկզնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more