|
«Արցախցիներն առ այս պահը որևէ մեկին չեն լիազորել հանդես գալ իրենց անունից կամ ներկայացնել իրենց շահերը այս կամ այն բնագավառում, հետևաբար որևէ մեկը բոլոր արցախցիների անունից իրավունք չունի հանդես գալ»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա ընդգծել է, որ Լիաննա Պետրոսյանը այս կամ այն ասպարեզում իրեն ներկայացնում է որպես արցախցիների շահերը ներկայացնող անձ: «Բայց արդյո՞ք բնակչության մեծամասնությունը վերապահել է Լիաննա Պետրոսյանին լիազորություն՝ ներկայացնելու արցախցիների շահերը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը արժանապատիվ անձինք են և չեն կարող իրենց լիազորությունը վերապահել այնպիսի անձի, ով ակտիվորեն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ․․․ Ո՞վ է այդ անձին վերապահել հանդես գալ իմ կամ այլ անձի անունից: Լիաննա՛ Պետրոսյան, կոնկրետ ես քեզ որևէ լիազորություն չեմ վերապահում՝ ներկայացնելու մեր շահերը ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում: Որևէ լիազորություն, իմ անունից խոսելու հարցում, չեմ տալիս քեզ»,- ասել է նա: |
«Լիաննա՛ Պետրոսյան, ո՞վ է քեզ վերապահել լիազորություն՝ հանդես գալու արցախցիների անունից». Ռոման Երիցյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


